Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներ

ՀՀ ԱՆ.  «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի  քննարկումներ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ անցկացվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներ։  Հերթական քննարկման օրակարգում էին զուգահեռ ներմուծման և գրանցման ընթացակարգերը: 


«Դեղերի ոլորտում բարեփոխումներ իրականացնելիս առաջնային է լինելու  որակի, անվտանգության, արդյունավետության և կենսահամարժեքության բոլոր ցուցանիշների ապահովումը»,- ասաց Արմեն Մուրադյանը:


Անդրադարձ եղավ դեղերի զուգահեռ ներմուծման մոդելին, որի կիրառումը հնարավորություն  կտա պայքարել դեղերի մոնոպոլ գների դեմ:
Կարևորելով որակյալ դեղերի գների մատչելիությունը`  նախարարն ընդգծեց, որ զուգահեռ ներմուծման մոդելի  կիրառման դեպքում պետք է մշակվեն և կիրառվեն այնպիսի  ընթացակարգեր, որոնք ներկրող ընկերությունների համար կսահմանեն հստակ պարտականություններ և պահանջներ:


««Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծն ամբողջությամբ կարգավորելու է դեղերի շրջանառության ոլորտը՝ սկսած դեղի արտադրությունից, մինչև դեղի գրանցում և իրացում»,-ասաց  Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը:


Անդրադառնալով դեղերի զուգահեռ ներմուծմանը, նա կարծիք հայտնեց, որ թեև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում ներառված են դրույթներ, որոնք դրա հնարավորությունը տալիս են, անհրաժեշտ է կարգավորման խիստ մեխանիզմներ ներդնել զուգահեռ ներմուծվող դեղերի որակն ու անվտանգությունն ապահովելու նպատակով: 


«Շատ երկրներում դեղերի գները թելադրում են արտասահմանյան դեղագործական խոշոր ընկերությունները, որոնք կարող են նույն դեղը ԱՊՀ և եվրոպական երկրներին մատակարարել տարբեր գներով: Համաձայն  զուգահեռ ներմուծման կանոնակարգի՝ Հայաստանում  արդեն հնարավոր կլինի դեղեր ներմուծել այլ երկրներից՝ առանց արտադրողի թույլտվության»,-նշեց առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը:


Ընդգծվեց, որ դրանով մեր տնտեսվարողներին հնարավորություն է ընձեռվում նույն դեղը եվրոպական շուկայում փնտրել և գտնել առավել մատչելի գնով եւ ներկրել Հայաստան՝ պահպանելով  դեղերի ներմուծման ընթացակարգերի պահանջները:  Զուգահեռ ներմուծումը եվրոպական բազմաթիվ երկրներում գործում է մոտ քառասուն տարի`  թույլ չտալով դեղարտադրողներին չարաշահել մենաշնորհային իրենց դիրքերը:


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2014թ. մարտին նախարարություն կատարած այցի ժամանակ, հաշվի առնելով վերջին տարիներին մեր երկրում դեղերի գների արձանագրվող աճը, հանձնարարել էր դեղորքային  քաղաքականության այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնց շնորհիվ կնվազեն դեղերի գները` ապահովելով դրանց որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը։


Աշխատանքային հաջորդ քննարկմանը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց մեր երկրում դեղերի գրանցման ընթացակարգերին` համեմատելով միջազգային փորձի հետ:
Ամփոփելով երկօրյա աշխատանքային քննարկումների արդյունքները` նախարար Մուրադյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարականներ տվեց, որոնք վերաբերում էին դեղերի փորձաքննությունը միջազգային պահանջներին համապատասխանեցնելուն և թափանցիկության բարձրացմանը, ինչպես նաև գրանցման ընթացակարգերի առավել հստակեցմանը:


Նախարարի տեղակալ, առողջապահության ոլորտի օրենսդրության բարեփոխումների պատասխանատու Սերգեյ Խաչատրյանին հանձնարարվեց կազմակերպել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հիմնարար մյուս սկզբունքների և դրույթների քննարկումը։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. infosmi.ne
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ